Լեհերի հետ առաջնությունում հայ շախմատիստները հաղթեցին
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը, որոնք հանդես էին գալիս սեւ ֆիգուրներով: Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը սպիտակներով խաղացին ոչ ոքի: Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր եւ բարձրացել 4-րդ տեղ: 10-ական միավոր ունեն նաեւ Ֆրանսիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հունգարիան: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր: