Դոնալդ Թրամփը շարունակում է գրոհել․ ԱՄՆ-ում նոր օրենք կստորագրվի, որի թիրախում երեխաներն են
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է օրենք ստորագրի, ըստ որի՝ Ամերիկայում ծնված երեխաներն ավտոմատ կերպով ԱՄՆ քաղաքացի չեն դառնա: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նախագահ Թրամփը մտադիր է սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, որով կչեղարկվի Ամերիկայի տարածքում ծնված երեխաներին Ամերիկայի քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրենքը: Դոնալդ Թրամփը, մասնավորապես, ասել է․ «Մենք միակ երկիրն ենք, որտեղ կարող են գալ, երեխա ունենալ, ով էլ կդառնա Ամերիկայի քաղաքացի։ Սա ծիծաղելի է և այդ ամենին պետք է վերջ դրվի»։
Սա նախագահ Թրամփի առաջին փորձը չէ՝ կանխել փախստականների մուտքն Ամերիկա, մինչ այդ նա սահմանափակել է Մերձավոր Արևելքից մարդկանց մուտքն Ամերիկա, իսկ ավելի վաղ ցանկություն էր հայտնել չեղարկել Գրին քարտի խաղարկությունը: