Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Մեր երկրին ու հայրենիքին նոր վնասներ հասցնելու հնարավորություն այլեւս չեք ունենալու...

Արսեն Խառատյանն,  իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին ու ելույթին, ինչպես նաև նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն ուղղված՝ ՀՀ նախկին ՊՆ Վազգեն Սարգսյանի կոշտ դիտարկումներին, գրել է.

 

«Վիգեն Սարգսյանի քննադատությունը ոչ այլ ինչ է քան պարզունակ ռեւիզիոնիզմ

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետեւած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռեւիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդը, իր իսկ կառավարման տարիների ձախողումները փորձում է ներկայացնել որպես նվաճում, մտացածին մեղադրանքներ տեղալով գործող կառավարության հասցեին:

Մի կողմ թողնելով ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը, որը, ակնհայտորեն վերաբերում է նոյեմբերին Իրանի դեմ նախապատրաստվող ամերիկյան պատժամիջոցներին, հիշեցնենք, որ Մոսկվա, Երեւան, Թբիլիսի եւ Բաքու այցելող նախագահի խորհրդականն ըստ էության եկել է բացատրելի դարձնելու Վաշինգտոնի անելիքները, որոնք, ինչ խոսք շատ հարցերում կարող են տարբերվել մեր առաջնահերթություններից: Հարեւան-բարեկամ Իրանի հարցում մեր մոտեցումը եղել եւ շարունակում է ունենալ կարեւորագույն ռազմավարական բնույթ, ինչի մասին պաշտոնական Երեւանը հայտարարել է բազմիցս: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ինչպես այս, այնպես նաեւ երկկողմ ու բազմակողմ այլ հարթություններում հստակ է. Հայաստանը չի պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին, սա` ի միջիայլոց:

Աշնանը ճտեր հաշվող Սարգսյանը նոր Հայաստանի գործող կառավարությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «ամերիկյան ֆիասկոյի» մեջ: Թերեւս հիշեցնել է պետք իր եւ իր ղեկավարների կողմից 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակում ունեցած վիքիլիքսյան հրապարակումները, որտեղ ինքը` Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանի ու մի շարք այլ գործընկերի հետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին բացահայտ ստեր էին պատմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեւանի փողոցներում 10 մարդ գնդակահարած ու 100-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող վարչակարգի երեսը լվացող Վիգեն Սարգսյանին չհաջողվեց Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի Հայաստանին տրվելիք 58 միլիոն դոլարանոց պետական դրամաշնորհը պահպանելու դիվանագետի գործը: Ավելին` իր նախկին ղեկավարները ուղիղ կերպով հայտարարում էին, թե` պետք չեն մեզ ձեր փողերը:

Իր խոսքերով 15 տարի բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացրած մեր այս նախկին պաշտոնյան, հայ-թուրքական արձանագրությունների գնով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունող Օբամայի վարչակազմից Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի մասնակցության տոմս «վաստակելն» է թերեւս նվաճում համարում: Կամ հենց այդ նույն արձանագրություններով Սպիտակ տանը ցեղասպանություն եզրույթը չարտաբերելու քարտ բլանշ տալն ու Հայաստան-Սփյուռք` նախադեպը չունեցած խորը ճգնաժամ ստեղծելն է համարում իր դիվանագիտական կարիերայի բարձրակետը: Միեւնույն շրջանում (2010թ.) Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի գործունեության դադարեցումը թերեւս ինքնիշխանության Սարգսյանական պատկերացումների օրինակներից է:

Երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր բանակցելուց եւ ապա մեկ գիշերում Եվրասիական միությանը միանալու միանձնյա որոշումը 2013-ի սեպտեմբերին պարզաբանող Վիգեն Սարգսյանը, այս որոշմանը հետեւած Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցն ու դրա բովանդակությունը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությունը ճանաչելու փաստ: Նման մեկնաբանությունն առնվազն ծիծաղելի է, հաշվի առնելով այն իրողությունը, որ այս որոշմանն անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների 70%-անոց կրճատումը, Հայաստանը կորցրեց ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունենալու հնարավորությունը, դե իսկ նախկինում եղած պետական դրամաշնորհային ծրագրերի վերականգնման մասին լսել անգամ չէին ցանկանում Վաշինգտոնում:

Զենք ձեռք բերելու ամերիկյան առաջարկը Ռուսաստանից արտոնյալ վարկերով սպառազինություններին հակադրելով, պետական բյուջեի ու հարկատուների բեռով անհանգստացած Վիգեն Սարգսյանին թերեւս պետք է հիշեցնել իր ներկայացրած գողապետական համակարգի արդյունքում երկրի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլարի հասցնելն ու 1000 դրամով բանակ պահելու իր իսկ ծրագրերի մասին: Վստահ եմ, սակայն, որ լավ գիտի` զենքի գնման ռուսական հարթությունը ներկայում եւս շարունակում է առաջնային լինել, սակայն սա չի նշանակում, թե սպառազինությունների դիվերսիֆիկացիան օրակարգում չէ, կամ` չպետք է լինի: Կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար սկսած գործող կառավարությունը, շատ շուտով վիզը թեքած վարկեր մուրողից զենքի ձեռքբերման սուվերեն որոշումներ կայացնող է դառնալու, լինի դա Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, թե այլ գործընկեր պետություններ:

Արտաքին ներդրումները վտանգելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությունների մասին ավելորդ եմ համարում խոսել: Իրենց շրջանում կնքված մի շարք «ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները եւ վստահ եմ, որ շատ շուտով ականատես ենք լինելու հենց իր նախկին, կամ գուցե ներկա ընկերների պատասխանատվության ենթարկվելուն: Կարծում եմ լավ գիտեք, որ պետական համակարգի առողջ, ունակ, կոռուպցիայի մեջ չթաթախված հատվածը, մեր հարգելի դեսպաններն ու նախարարները փառք Աստծո շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, փորձելով շտկել Ձեր` 20-ամյա սխալների հսկայական փունջն ու պետական ինստիտուտների ավերը:

Պետությունը փակուղի հասցրած արկածախնդրության, կոռուպցիայի, նեպոտիզմի ու սոփեստության Ձեր «արհեստավարժ» ժամանակներն անցյալում են, սակայն վստահ եղեք, մեր երկրին ու հայրենիքին նոր վնասներ հասցնելու հնարավորություն այլեւս չեք ունենալու...»: