Samsung-ը հերքել է՝ Սոբչակին դատի չի տվել
Samsung ընկերությունը հերքել է օրերս լրատվամիջոցներով տարածված լուրը, թե վերջինս դատական հայց է ներկայացրել Կսենիա Սոբչակի դեմ՝1.6 միլիոն դոլարի պահանջով iPhone ապրանքանիշի հեռախոս օգտագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Բանն այն է, որ Սոբչակը Samsung ֆիրմայի պաշտոնական դեսպանն է Ռուսաստանում և պարտավորվել է օգտագործել միայն Samsung ֆիրմայի հեռախոսներ ու պլանշետներ, իսկ որոշ ժամանակ առաջ «Էխո Մոսկվի» հաղորդման շրջանակներում Սոբչակի ձեռքին iPhone X հեռախոս էր եղել, որը նա փորձել էր թաքցնել թղթի տակ:
Դեպքից որոշ ժամանակ անց էլ տարածվեց Սոբչակի դեմ հայցի մասին կեղծ լուրերը: