Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Մինասյանի մատը խա՞ռն է

Հասարակությունն այսօր ստացավ հերթական թիկունքից հարվածն իր պաշտելի Փաշինյանից:

Պարզվում է՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, և թեև դեռ պաշտոնական որոշում չկա, սակայն Մնացականյանը հաստատել է, որ համաձայն է այդ առաջարկին. դե, բնականաբար, ո՞վ ձեռքից բաց կթողներ Կենտրոնի պես հարուստ վարչական շրջանի ղեկավար լինելու առիթը:

Թե ով է Մնացականյանն, ինչ գործով է զբաղվել նախկինում, ունի քաղաքական անցյալ, թե ոչ՝ հասարակությանը չէր հետաքրքրի, եթե սույն թաղապետացուի վերաբերյալ չլիներ մեկ ականջ ծակող տեղեկատվություն:

Վիկտոր Մնացականյանը ոչ ավել, ոչ պակաս՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է, և ինչպես Լենա Նազարյանն է ասում՝ թավշյա հեղափոխության օրերին հայտնի գորգերով ակցիայի հեղինակը, որը չի բացառվում, որ Միքայլել Մինասյանի հորդորով արած լինի:

Ինչ է ստացվում՝ մի ողջ ժողովուրդ իր ազնվագույն նպատակների համար կանգնել և իշխանափոխություն է արել և Փաշինյանին կարգել իշխանավոր, որպեսզի քոքից կտրի Սերժ Սարգսյանի հետ կապող ցանկացած բան, բայց արի ու տես, որ Փաշինյանն իշխանության է բերում տարբեր տերերի ծառայածների ու քավոր-սանիկական կապերով կապվածների, որոնց հասարակությունը պարզապես չի վստահում:

Իսկ այս պաշտոնյաները և նրանք, որոնք դեռ բարիկադները քանդելու անվան տակ հայտնվելու են երկրի համար կարևորագույն պոստերում, վտանգում են հեղափոխության հաղթանակն ու զրոյացնում Փաշինյանի՝ արդեն ոչ բարձր վարկանիշը:

Ու թեև Վիկտոր Մնացականյանն ասում է, որ Միքայել Մինասյանի սանիկը լինելը խարան չէ և որևէ մեկին էլ հաշվետու չէ իր անձնական և ընտանեկան կապերի հաստատման համար, սակայն սույն պարոնին հարկ է հիշեցնել, որ իրեն առաջարկվել է Կենտրոնի վարչական շրջանի և ոչ թե մի մասնավոր խանութի տնօրենի պաշտոնը, և, հետևաբար, հաշվետու է կենտրոնցիներին և երևանցիներին առաջին հերթին, որոնց տված քվեների շնորհիվ էլ կարողացել է մուտք գործել Երևանի քաղաքապետարան:

Իսկ հարցի մյուս կողմը Նիկոլ Փաշինյանն է, որը կարծես թե ստանձնել է միանձնյա որոշումներ ընդունելու գործառույթը՝ մոռանալով հրապարակում կանգնել և ժողովրդին հարցնել՝ իսկ իրեն տվե՞լ են միանձնյա որոշումներ կայացնելու թույլտվություն:

NEWSPRESS.am