ՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Տնտեսություն

Ոնց դրամապանակդ միշտ լիքը պահես. դասեր՝ Փաշինյանից

Հայաստանում բիզնես գործունեություն ծավալողներին՝ խոշոր, թե փոքր, բիզնես դասեր տալու սովորություն ունեն, փաստորեն, ոչ միայն պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաև բիզնեսից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Նիկոլը պարապ է մնացել և այսօր որոշել գնալ Հյուսիսային պողոտա, շրջել սիրիահայերի տաղավարներով ու ծանոթանալ ցուցադրված ապրանքներին:

Տաղավարներից մեկում Փաշինյանը տեսավ իր դիմանկարով կախազարդեր և ոգևորված սկսեց ասել, որ լավ առևտուր անելու համար պետք է ճիշտ մարքկեթինգ և մենենջմենթ անել:

«Պետք է հարցում անել, որ ապրանքն ա, որ մարդկանց հետաքրքրում ա, որ ապրանքն ա, որ ավելի գրավիչ ա, այսինքն՝ էդ մարքեթինգն ու մենեջմենթն իսկապես պետք են:

Ենթադրենք՝ 2 հոգի նրբերշիկ է վաճառում՝ 15 տարվա ընթացքում մեկը ռեստորան ա բացում, մեկը տոկոսի տակ ա ընկնում»,-իր խոսքը շարունակեց Փաշինյանը՝ 100 տարվա առևտրականներին դասեր տալով համահունչ արձագանքել շուկայի պահանջին:

Նման զիլ խորհուրդներ եթե սփյուռքահայ առևտրականները լսեին բիզնեսից գլուխ հանող մեկից, գուցե դրան վերբերվեին լրջությամբ, բայց քանի որ Փաշինյանն, ըստ էության, որևէ նոր բան նրանց չասաց, այլ ընդամենը տեսախցիկների առաջ ևս մեկ անգամ մարդամոտ և շփվող պաշտոնյա խաղաց, սիրիահայ առևտրականներն այդքան էլ դրանից չոգևորվեցին:

Փաշինյանը մարքեթինգի տեղը ցույց տալուց առաջ, նախ՝ ճիշտ կաներ՝ խոսեր Հարկային օրենսգրքից, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ առևտրականների գխին պատուհաս դարձած օրենսգրքից, որը փոխում են, փոխում, բայց դեռ դրա վերջը չի երևում, իսկ քանի որ երկրում միայն զոռբայությամբ ԱԺ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է էական, ուստի Հարկային օրենսգիրքն ու առևտրականների հարկային բեռի թեթևացումը կսպասի:

Ստեղծված իրավիճակում, Փաշինյանը լավ կաներ՝ առևտրականների մոտով աննկատ անցներ՝ առանց ի ցույց դելու յուր ներկայությունը, որից առևտրականներին ոչ տաք է լինում, ոչ սառը, և դա՝ հատկապես այն համատեքստում, որ եթե այս տարի զբոսաշրջիկների հաշվին առևտրականները կարողացել են մի քանի կոպեկ աշխատել, ապա հաջորդ տարի դրանից էլ կզրկվեն, քանի որ ժողովրդավարությունից բռնապետության անցում կատարող երկիրն այլևս կդադարի հետաքրքրել զբոսաշրջիկներին:

 

NEWSPRESS.am