Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Մինչ Փաշինյանը «քանդում է բարիկադները», հիասթափությունն ու խմորումներն ավելանում են․ ՔՊ-ից նոր ընդդիմությո՞ւն կծնվի (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սյունեցիներն, ի նշան բողոքի, փակել են Գորիս-Կապան ճանապարհը։ Նրանք բողոքում են նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ:

Ֆեյսբուքյան օգտատեր Վալերի Մանուչարյանն իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են բնակիչները դժգոհում։

Մեկնաբանելով տեղի ունեցածը, արդեն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարել դժգոհությունները։ Ավելին՝ նա հայտարարել է, թե դրանք ո՛չ թե սյունեցիներն էին, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։

Արդյո՞ք ճանապարհը փակող տարեց մարդիկ ընդգրկված են ՔՊ-ում, դեռ պարզ կդառնա։ Այստեղ խնդիրն ավելի շատ այն է, որ Փաշինյանն ինքը չի հերքում, որ իր կուսակցության անդամները, փաստորեն, դուրս են եկել իր իսկ որոշման դեմ։ 

Նա լրագողների հետ զրույցում այդ մասին նույնիսկ ծիծաղելով ասաց․ «Սյունեցիները չեն՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն են․․․»։

Ամեն դեպքում, պետք է հաշվի նստել իրողության հետ, որ Փաշինյանի վկայակոչած ժողովրդի մի մեծ զանգված այնքան էլ գոհ չէ նրա մի շարք նշանակումներից։ Մի մասն ինքն իրեն վստահեցնում է, մյուսներին՝ համոզում, թե Փաշինյանը գիտի՝ ինչ է անում։ Իսկ հասարակության մի հոծ զանգված էլ արդեն խոստովանում է, որ հիասթափված է։

Փաշինյանի լայվերն նախկինի պես այևս սպասված չեն, ու օգտատերերն էլ նախկին հիացմունքով չեն արտահայտվում նրա քայի մլերի մասին։ Օրինակ այսօր, երբ Փաշինյանը քայլում էր Հյուսիսային պողոտայով, նրա հետևորդներից ոմանք արդեն անվստահություն էին հայտնում, արդեն վարչապետի պաշտոնակատար դարձած Փաշինյանի նկատմամբ։

Մասնավորապես՝ Մանե Ման-յանը գրում էր․ «Հեղափոխությունը ժողովրդով, իշխանությունը՝ կոռումպացված ուժերի կադրերով: Կներեք՝ ես այլևս չեմ վստահում նրան, էս մարդու խելքով՝ ռեժիմի կեղտերն անփոխարինելի են։ Մենք սպասում էինք, որ էդ կեղտերը նստեն մեղադրյալի աթոռին, բայց հակառակ դրան՝ պաշտոններ են ստանում»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ նման տարբերակով նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր աշխատում։ «Սերժն էր իր շուրջը հավաքել նման մարդկանց, և ստացվեց ռեժիմը։ Ումից ինչ եք պահանջում․ զարմանում եմ ձեր վրա (նկատի ունի Փաշինյանին հավատացողներին-հեղ․), չե՞ք տեսնում՝ ինչպիսի մարդիկ են պաշտոններ ստանում՝ մեղադրյալի աթոռին նստելու փոխարեն․․․ կամ բռնում զալոգով թողնում ա։ Չեմ հավատում էլ․․․»։

Կային էլի նման համատեքստով շատ ուրիշ մեկնաբանություններ, սակայն, եթե իրեն ընտրած ժողովրդին Փաշինյանը կարող է համոզել, վստահեցնել, հավատացնել ու անցնել-գնալ, ապա նույնը չի կարող կուսակիցների նկատմամբ կիրառել։ Ամենաշատը դժգոհողների բերանները կարող է փակել նրանց պաշտոններ նետելով, որը խնդիրն ավելի կբարդացնի, քանի որ միայն «հու-հու գըմփ» անելը քիչ է պաշտոն զբաղեցնելու և  ճիշտ ու մասնագիտորեն կառվարելու համար։

Ամեն դեպքում, մինչ Փաշինյանը «քանդում է բարիկադները», ներկուսակցական խմորումներն ավելանում են։ Այս առումով չի բացառվում, որ ՔՊ-ից ծնվի նոր ընդդիմություն, ինչպես ժամանակին ՀՀՇ-ն ծնեց ԱԺՄ-ն (Ազգային ժողովրդավարական միությունը), որը դարձավ ընդդիմություն։

Արմինե Մկրտումյան