Մեկնարկեց «Ոչ»-ի ճակատի երթը
Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի երթը: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվելու են Ամիրյան, որից հետո Նալբանդյանով գնալու են Թումանյան եւ երթն ավարտելու են Ազատության հրապարակում:
Երթի մասնակիցները շարժվում են Մաշտոցի պողոտայով, որը միակողմանի փակ է՝ ոստիկանները պատ են կազմել պողոտայի կենտրոնում:
Ներկա է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: