Տեր կանգնենք մեր «ոչ»-ին և փոխենք այս իշխանությունը
«Ինչպես ասում են՝ եկել ենք տեղ հասել՝ վերջին, խոսքը վերաբերում է ՀՀ-ի տնտեսությունը: Սա վերջն է»: «Ոչ»–ի հանրահավաքին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հնարավորություն կա, որ դեկտեմբերի վեցին ասեն ոչ: Ոչ ասել ոչ միայն սահմանադրությանը, այլև այս իշխանությանը և նման տնտեսությանը:
«Անելիքը մեկն է, ամսի 6-ին կազմակերպենք «ոչ», տեր կանգնենք մեր «ոչ»-ին և դրանից հետո ավելի հեշտ կլինի փոխել այս իշխանությունները»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը: