Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանն էլ չէ. ՀՔԾ-ն փնտրում, բայց չի գտնում

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր, Երևանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է և դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում չկա:

Սա Սասուն Խաչատրյանն ասում է այն բանից հետո, երբ շատ կարճ ժամանակ առաջ տարածվեց ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքից հայտնաբերվել է մեծաքանակ սպառազինություն, որը ենթադրաբար կրակել է տաս տարի առաջ՝ 2008-ի արյունոտ իրադարձությունների օրերին։

Ի՞նչ է սա՝ Մարտի 1-ի գործի բացահայտո՞ւմ, թե՞ սովորական մասկի-շոու: Արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունն ու Հատուկ քննչական ծառայությունը գտնվում են մարդկանց ձեռքերում, ովքեր պրոֆեսիոնալիզմի բացակայության արդյունքում ևս մի քանի նման խայտառակ տապալում անելով՝ կարող են հողին հավասարեցնել Մարտի 1-ի և տասը զոհերի սպանության բացահայտման հույսը, որը ժողովրդի մեջ ծնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մի՞թե ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն նախապես մարդկանց մասին հաղորդագրություններ են անում, հետո որոշում, թե ինչ մեղադրանք «կարեն» նրանց վրա:

Սա կրկնում է նախորդների գործելաոճը, պարզապես մի բացառությամբ. նախորդները պրոֆեսիոնալներ էին, իրենց գործի գիտակ, գիտակ՝ նաև խախտումներ անելիս:

Հասարակությունը կարող է Նիկոլ Փաշինյանին չներել նման կարևորագույն գործն այս որակի մարդկանց վստահելու համար, որոնց խայտառակ թերացումների արդյունքում արդեն իսկ «ջրից չոր են դուրս եկել» Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը:

Փաստորեն, Սասուն Խաչատրյանն այսօրվա իր խոսքով ցրեց Հովիկ Աբրահամյանի՝ Մարտի 1-ի դեպքերի առնչության մասին հյուսած խճճված պատմությունը:

Եթե Մարտի 1-ի գործի բացահայտումը ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն շարունակելու են նույն էժանագին PR տեխնոլոգիաներին զարկ տալով, ոչ թե լուրջ գործ անելով, ապա այդ արյունոտ ոճրագործության չբացահայտման պատասխանատուները կլինեն այս երեքը՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան:

NEWSPRESS.am