Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հաջորդ հանրահավաքին
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան-ի փոխանցմամբ` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է միացյալ նահանգներում:
«Հաջորդ հանրահավաքը, ըստ նախնականի, տեղի կունենա նոյեմբերի 28-ին Վանաձորում ու Գյումրիում: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեզ հետ կլինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին, երկրորդը` Երեւանում հոկտեմբերի 2-ին, վերջին հանրահավաքը տեղի է ունեցել Երեւանում հոկտեմբերի 30-ին:
«Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները: