Էդեն Ազարը ձմռանը կտեղափոխվի «Ռեա՞լ»
Ազար - «Ռեալ» «սիրավեպի» մասին գիտի ողջ աշխարհը։ Այս պատմությունն ունի սկիզբ, սակայն կարծես թե վերջ չունի։ Հիմա էլ իսպանական ու անգլիական սպորտային պարբերականները գրում են, որ մադրիդյան ակումբն այս ձմռանն անպայման կփորձի գնել Ազարին, քանի որ թիմում պետք է և՛ առաջատար, և՛ մարդ, ով սիրում է «Ռեալ»-ը։
Օրեր առաջ Էդեն Ազարը ևս մեկ անգամ նշեց, որ Մադրիդում խաղալը եղել է իր երազանքը։
Ընդգծենք, որ ըստ իսպանական ակումբին մոտ կանգնած աղբյուրների լուրերի՝ իսպանական գրանդն արդեն հիմա քննարկում է հավանական գին ու առաջարկ, որպեսզի դիմի «Չելսի»-ին։
Ընդգծենք, որ Ազարի ու «Չելսիի» միջև պայմանագիրը սպառվում է 2020 թվականին։