Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Ստորագրված հուշագիրը ժողովրդի կամքի թելադրանքն է

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը ոչ այլ ինչ է, քան փաստերի արձանագրում: Չկար մի կետ, որ կողմերից մեկը ժամանակ առաջ տարբեր առիթներով հայտարարած չլիներ: Տպավորիչ է նաև այն հանգամանքը, որ անգամ հուշագրով լույս սփռվեց այն փաստին, որ «Ծառուկյան» դաշինքը հեղափոխության աջակից ուժ է եղել և կանգնած է եղել ժողովրդի կողքին՝ աջակցելով արտահայտած պահանջների իրականացմանը: Այսպիսով, ընդդիմախոսներին ասելու ոչինչ չմնաց, քան հարմարվել մտքին, որ Ծառուկյանը չի դավաճանել իր արտահայտած մտքերին և սատար է կանգնած իր քաղաքացուն:

Պետք է արձանագրել, որ հուշագիրը հանուն ժողովրդի և մեր երկրի զարգացմանը միտված փաստաթուղթ էր, որի կատարումը կարող է միայն բարեկեցություն ապահովել Հայաստանի քաղաքացուն:

Իզուր չէ, որ Ծառուկյանն իր հարցազրույցներում և քաղաքական տարբեր շրջաններում մշտապես հայտարարել է՝ ինքը ժողովրդի կողքին է և կկատարի ժողովրդի կամքը: Շատ էր խոսվում այն մասին, որ երկրի, հատկապես տնտեսական հատվածի զարգացման համար, հեղափոխական թիմին հարկավոր է ամուր հենարան և այս դեպքում Գագիկ Ծառուկյանը՝ օգտագործելով օտարերկրյա ներդրողների հետ ունեցած իր կապերը, կկարողանա այդ ամուր հենարանը լինել և էապես տնտեսական ակտիվություն մտցնել մեր երկրում:

Այս տեսանկյունից հուշագրի ստորագրումը բավականին հեռատես քայլ էր երկու գործիչների կողմից էլ, քանի որ նման համագործակցությունը կբերի համատեղ ուժերով հետհեղափոխական կայունացման փուլ սկսելուն:

Բացի այդ, քաղաքական առումով ևս Փաշինյան և Ծառուկյան համագործակցությունը, կարելի է ասել, տրամաբանական և կառուցողական էր: Հուշագրի առաջին կետով սահմանվում է, որ կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հայտարարել էր՝ իրենք պատրաստ են և ցանկություն ունեն արտահերթ ընտրություններ անցկացնելու, միայն թե՝ ԸՕ օրենսգրքի փոփոխություններից հետո, բայց հուշագրով մտադրությունները սևով սպիտակի վրա գրվեցին: Շատերը կհիշեն Ծառուկյանի ելույթներն այն մասին, որ պնդում էր՝ փոփոխել ԸՕ-ն, այնուհետև անցնել ընտրական փուլին: Այսօր արդեն խոսվում է այն մասին, որ ԸՕ բարեփոխումների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով. հուշագրի այս կետը կարելի է քայլ առաջ որակել ընդհանուր համագործակցության մեջ:

Առհասարակ, Փաշինյան-Ծառուկյան զրույցի տեսանյութից ակնհայտ է դառնում, որ հուշագիր ստորագրել են ոչ թե տարբեր բևեռներում գտնվող քաղաքական ուժեր, այլ գործընկերներ, ովքեր ունեն նույն նպատակները՝ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

NEWSPRESS.am