Ասեք այ’ո, բայց գնացեք քվեարկեք ոչ. Արամ Սարգսյան
Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերի հերթական հանրահավաքն իր ելույթով բացեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
«15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ, կարևոր, պատմական որոշում պետք է կայացնի։ Խնդիրը հեշտ է, պարզ հասկանալի»,– իր խոսքում նկատեց Արամ Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ իշխանությունների բարեփոխվելու և ժողովրդի համար լավ բան անելու որոշումը «բլեֆ է»:
Դիմելով ՀԱԿ աջակիցներին, Արամ Մանուկյանն ասաց, որ դեկտեմբերի 6-ին ունեն հնարավորություն, որպեսզի փուլային իշխանափոխություն սկսեն։ Ըստ նրա՝ հանրաքվեի նպատակը մեկն է` անժամկետ երկարաձգել գործող նախագահի իշխանությունը:
Արամ Սարգսյանը հավաքված քաղաքացիներին խորհուրդ տվեց նաև բոլոր իրենց այո ասողներին խոստանալ, որ կգնան և այո կքվեարկեն, սակայն հանրաքվեի ճրը տեր կանգնեն իրենց ոչ-ին:
«Ասեք այ’ո, բայց գնացեք քվեարկեք ոչ»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: