Ազատության հրապարակում մեկնարկել է «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքը
Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «ՈՉ»–ի ճակատի հերթական հանրահավաքը։
Newspress.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում ներկա չեն «Ժառանգության» և ՀԱԿ-ի առաջնորդներ` Րաֆֆի Հովհաննիսյանը և Լեւոն Տեր–Պետրոսյանը: Նկատենք, որ նրանք չեն մասնակցել նաև նախորդ հանրահավաքին:
Ցուցարարների ձեռքին կան «Ոչ» գրությամբ պաստառներ եւ դրոշներ։
Նախատեսվում է երթ Մաշտոց–Ամիրյան, Նալբանդյան–Թումանյան, Ազատության հրապարակ երթուղիով։
Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Ազատամարտիկների դաշինքի» անդամներ։