Մալիի հյուրանոցը գրավողները միմյանց հետ շփվել են անգլերենով
Մալիի Raddison Blu հյուրանոցի գրոհի ընթացքում ազատ արձակված պատանդներից մեկը հայտարարել է, որ լսել է, թե ինչպես են հյուրանոցը գրավողները միմյանց հետ շփվել անգլերեն, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նա նաև պատմել է, որ ոստիկանությունն ու անվտանգության ուժերն իրեն ու մնացածին օգնել են դուրս գալ շենքից:
Մալիի մայրաքաղաք է ուղարկվել Ֆրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության խումբը՝ բաղկացած 40 մարտիկներից:
Նշվում է, որ խոսքը GIGN ստորաբաժանման մասին է: