ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Դոնալդ Թրամփի դեմ
Նյու Յորք նահանգի հարկային կոմիտեն հաստատել է, որ հետաքննություն է սկսել New York Times-ում հրապարակված տեղեկատվության հիման վրա, ըստ որի՝ Դոնալդ Թրամփն օգնել է, որ իր ծնողները խուսափեն 1 միլիոն դոլար արժողությամբ հարկեր վճարելուց:
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից։ Թերթը վստահեցնում է, որ ԱՄՆ-ի նախագահը 1990 -ական թվականներին կասկածելի գործարքներ է կատարել:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, որ այդ հոդվածը Դոնալդ Թրամփի դեմ է և իրականությանը չի համապատասխանում: Ընդգծենք, որ նմանատիպ հոդված ամերիկյան պարբերականները գրեցին նաև ամիսներ առաջ, սակայն հոդվածն ինչպես եկավ, այնպես էլ արագ մոռացվեց։