Հայտնաբերվել ու ձերբակալվել է Ֆրանսիայի ամենահայտնի ու «փախչող» բանտարկյալը
Ֆրանսիացի հանցագործ Ռեդուան Ֆաիդը, ով երեք ամիս առաջ բանտից փախուստ էր կատարել ուղղաթիռով, վերջապես հայտնաբերվել ու ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ֆրանսիայում ամենափնտրվող հանցագործին ձերբակալել են Կրեյ քաղաքում՝ նրա ծննդավայրում:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆաիդից բացի` ձերբակալվել են նրա եղբայրն ու ևս երկու տղամարդ: 42-ամյա հանցագործն առաջին անգամ բանտարկվել է 1998 թվականին: Նրան արդեն երկու անգամ հաջողվել է փախուստ կատարել բանտից: