Կապանի ոստիկանության բաժանմունքում ահազանգ է ստացվել
Կապանի ոստիկանության բաժանմունքում նոյեմբերի 20-ին ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ կա տեղադրված:
NEWSPRESS.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկատվությունը հաստատեց նաև հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Նշենք, որ ռումբի մասին ահազանգը ստանալուն պես` բժշկական կենտրոնից տարհանել են բոլոր հիվանդներին եւ բուժաշխատողներին: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում:
Ոստիկանները աշխատում են հիվանդանոցում և ստուգել բոլոր մասնաշենքերը: Որեւէ կասկածելի իր չի հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել: