Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Վազող տողեր

Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրողների խնդիրը չի լուծվում, 20 մլն դրամ պետտուրք են վճարել, սակայն ՌԴ մեկնելու թույլտվություն չեն ստանում (տեսանյութ)

Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրում իրականացնողների խնդիրները շարունակում են չլուծված մնալ: Մեկ անգամ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, ապա նաև փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հետ հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել, և նրանք այսօր հավաքվել են կառավարության դիմաց: 

«Տուր սերվիս» ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 4 ամիս է՝ իրենք բողոքի ակցիաներ են իրականացնում և բարձրացնում են ուղևափոխադրման հետ կապված խնդիրները: 

Յուրաքանչյուր անգամ Ռուսաստան մեկնելու թույլտվություն ստանալու համար վարորդները 9-18 նստատեղ ունեցող մեքենաների համար 50 հազար դրամ պետական տուրք են վճարում, 18-ից ավել նստատեղ ունեցող մեքենաների համար՝ 150 հազար դրամ: 

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 250 թույլտվության համար մոտավորապես 20 մլն դրամ պետտուրք ենք վճարել: Այսօր ստացվում է, որ ունենք մի վիճակ, երբ վճարված կտրոնները մեր ձեռքում են, վճարել ենք այդ 50 և 150 հազար դրամները, ու մեզ բլանկ չենք տրամադրում, որ մենք կարողանանք մուտք գործել ռուսական սահմանից, առանց այդ բլանկի չի լինում: Այդ բլանկի տրամադրել-չտրամադրելու հարցն էլ համաձայնագրի արդյունք է, որ կնքվել է անցած տարվա նոյեմբերի 24-ին և ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլի 27-ին: Այդ համաձայնագրով ենթադրվում է, որ յուրաքանչյուր մեքենա՝ կապ չունի դատարկ է, թե ոչ, ՌԴ գնալու համար պետք է վերցնի մեկանգամյա թույլտվություն»,- ասաց Կնյազյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ շատ երկրների հետ կնքած նույն համաձայնագրի, մեր համաձայնագիրը չի նախատեսում ոչ մի տարբերակ՝ առանց թույլտվության գնալու դեպի Ռուսաստան: 

Սեպտեմբերի 25-ին փոխնախարար Փամբուխչյանը վարորդների հետ հանդիպման ժամանակ նրանց ասել է, որ նախարար Հակոբյանը պայմանավորվել է, որ 250 բլանկ պետք է ուղարկվի, նոր տենդերներ պետք է հայտարարվեն ու պետք է աշխատեն այնպես անել, որ այդ տենդերներով վարորդների աշխատանքն օրինականացվի, թեև, մեր զրուցակցի խոսքով, այն մարդիկ էլ, ովքեր տարիներ շարունակ ունեն տենդերներ, նրանք էլ «մեղրի մեջ չեն»:

Հարցին, թե նախարարությունից ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում, Կնյազյանը նշեց, որ  ոչ մի լուծում էլ չեն առաջարկում, փոխարենը լուծում իրենք են առաջարկում՝ մի քանի կետից բաղկացած: Դրանցից մեկով, ի դեպ, պահանջում են նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետի ու նրա տեղակալի ազատման դիմումները:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ վարորդները խնդիրներ են ունենում նաև Վրաստանում. սահմանի աշխատակիցն անհատական մոտեցում է ցուցաբերում փոխադրողների հանդեպ. «Մեկն ասում է՝ բերեք, պոչտա արեք, որը վճարովի ծառայություն է, արժե 180 դոլար, այսինքն՝ կարող են քեզ ստիպել, ասել՝ 180 դոլար վճարիր, իրենք բեռն իրենց մեքենայով տեղափոխեն մի սահմանից մյուս սահման, իսկ մյուս հերթափոխը կարող է ուղղակի այդ նույն բեռը կնիքել ու ասել՝ բարի ճանապարհ»:

Ուղևորափոխադրողը նշում է՝ պարզապես պետք է հստակեցվի՝ որ տարբերակով են աշխատում ու բոլորի համար միևնույն տարբերակը գործի: