Իլոն Մասկը համաձայնել է վճարել 20 միլիոն դոլար
Իլոն Մասկը, ով մեղադրվում էր խարդախության մեջ, համաձայնել է վճարել 20 միլիոն դոլար տուգանք և երեք տարով լքել Tesla-ում զբաղեցրած տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը:
Միևնույն ժամանակ, նա կպահպանի ընկերությունում գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Մասկը Twittr-ում նշել էր, որ Tesla ընկերությունը պատրաստվում է իր արժեթղթերը «չվաճառվող» դարձնել, ինչի հետևանքով ընկերության արժեթղթերի գինը 11%-ով աճեց: