«Մեզ քամում են». Տաքսիստները զայրացած են
«Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում բողոքի ակցիա են անցկացրել անհատ տաքսու վարորդներն ու մի շարք տաքսի ծառայությունների ներկայցուցիչներ: Նրանք պահանջում են տաքսիների համար կայանատեղերի թիվը ավելացնել և պակասեցնել տեսանկարահանող սարքերի թիվը, չեղարկել ծուղակային իրավիճակների պատճառով կուտկված տուժ -տուգանքները, ինչպես նաև հրաժարվել լիցենզավորում չունենալու պատճառով մարդկանց գրապանները մտնելու քաղաքականությունից:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ տրանսպորտի և կապի նախարարությունը և ՃՈ-ն միայն զբաղված են իրենցից գումար կորզելով: Տրանսպորտի ոլորտի կարգավորման համար քայելեր չեն ձեռնարկվում, օրենքները ընդունվում են, բայց գործի չեն դրվում: Վարորդները ցույց տվեցին նաև տուգանքների վերաբերյալ ծանուցումներ, որոնք գերզանցում էին կես միլիոնը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բողոքող վարորդներին կընդունի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ում հետ զրույցում վարորդներից մի քանիսը հնարավորություն կունենան արտահայտել իրենց բողոքը: Հանդիպումը փակ է լինելու, հետագայում կքննարկվի դրան լրագրողների մասնակցության հարցը:
Մանրամասները` տեսանյութում