Զուրաբյանի մանկությունը մի փոքր երկար է տևում. Վ.Բաղդասարյան
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն անցնում է հանգիստ մթնոլորտում. «ոչ»-ի ու «այո»-ի կողմնակիցները մեկ ընտանիքի նման միահամուռ քարոզում են. «սա նոր մշակույթ է»: ԱԺ ճեպազրույցների ժամին իր տեսակետը հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատասխանելով հարցին, թե «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե իշխանությունը չկեղծի ընտրությունները, ապա «ոչ»-ը հաղթանակ կտանի, Բաղդասարյանը նկատեց. «ձեր նշած գործչի մանկական երազանքն է, նրա մոտ մանկությունը մի փոքր երկար է տևում, բայց մենք կհարմարվենք»,- նկատեց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե բոլորը պետք է դև դառնան և կուլ տան իշխանությանը, ապա Վահրամ Բաղդասարյանը Զարուհի Փոստանջյանին խորհուրդ է տալիս քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն ժամանակին խմել դեղերը:
«Մենք, ընդհանուր առմամբ, արտահայտում ենք ժողովրդի մեծամասնության կարծիքը և «այո»-ի կողմնակիցները միասնական պետք է հասնեն այդ գործի ավարտին»,- եզրափակեց Բաղդասարյանը: