Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

««Ֆասի» ժամանակ խաժամուժը հարձակվում է Ֆեյսբուքով»․ Ալիկ Սարգսյանը՝ ֆեյքերի ու զոմբիների մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չգիտի, թե ում կողմից են գործում ֆեյքերը, բայց վստահ է, որ մարդկանց վիրավորելու համար նրանք վարձատրվում են։

«Էսքան զոմբի մեր երկրում չի կարող լինել, սրանք պատվիրակված մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ մարդկանց, կառույցների կողմից և Ֆեյսբուքում վիրավորում են մարդկանց»,- լրագրողների հետ զրույցում խնդրին անդրադարձավ Ալիկ Սարգսյանը։

Թե ում կողմից են նրանք պատվիրված, նախկին ոստիկանապետը ենթադրությունները թողնում է ընթերցողներին՝ նկատելով, որ բավական է մի տեսակետ, երբ միանգամից 120 հոգով հարձակման անցեն, քանի որ նրանց հրահանգում են։

«Զոմբիները դիվանների վրա նստած, իրենց կեղտոտ սպարտիվկեքով, որ ո՛չ աշխատում են, ո՛չ ուղեղ ունեն, ո՛չ մի բանով զբաղվում են, էն ժամանակ էլ չեն աշխատել, հիմա էլ չեն աշխատում... Իհարկե, կազմակերպված է, էսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են, կապ չունի այդ մարդը ով է, ոնց է ապրել: Արդյոք այդ ցուցակի մեջ եղել է, թե ոչ, արդյոք արժանի է այդ խոսքերին: Դա կապ չունի, տրվում է հարձակման հրաման՝ ֆաս, ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է Ֆեյսբուքով»,- ասաց պատգամավորը:

Նրա որակմամբ՝ ոչ մի դատողություն, ինչպիսին էլ որ այն լինի, չի կարող նորմալ արձագանք ստանալ այդ մարդկանց կողմից. «Ինչքան ուզում ես նորմալ բան ասա, որ օգուտ կլինի բոլորին, հասարակությանը, իշխանություններին, երկրի զարգացմանը, ինչ ուզում ես ասա, ուզում ես՝ հասարակ բարև տուր, այդ բարևի տակ իրենք ունեն համապատասխան մեկնաբանություններ»,- հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Նախկին ոստիկանապետը նկատում է, որ դեմ չէր լինի պատժել բոլոր նրանց, ովքեր, իր խոսքով, հանիրավի ուղղակի վայրահաչում են: Ալիկ Սարգսյանն իրավիճակը բացասական է գնահատում՝ նշելով, որ իր փոքրիկ մեկնաբանության ներքո ինչ ասես՝ չեն գրել։

«Միգուցե շատերն ուրախանում են, թե՝ տեսաք, ինչ են գրել: Բայց թող իմանան, որ սրանք պատվերով գրող մարդիկ են, որ առաջին հրամանի դեպքում անունը կարդալուց հարձակվում են: Ամբողջ հասարակությունը դա կարդում է, այդ թվում՝ իմ հարազատները: Չեմ ուզում նրանց մասին ավելի վիրավորական բառեր ասել, պլինտուսից ցածր այդ տեսակները տառականների, այդ խաժամուժը, որ իրեն այդքան լկտի է պահում Ֆեյսբուքում, արդյո՞ք սա ժողովուրդն է, սա ժողովուրդ չի: Ժողովրդի մեջ ուղեղ ունեցող շատ մարդիկ կան, ոնց կարող է մարդը տունը նստած առավոտից երեկո վիրավորել մարդկանց»,- ընդգծեց Ալիկ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն էլ ունի ֆեյքեր, որոնք նման բաներ են գրում, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ինձ մի խառնեք այդ ցուցակին, ես դուրս եմ այդ ամեն ինչից, մի քիչ էլ վեր եմ կանգնած այդ ամենից»: