Արաս Օզբիլիսը շարունակում է վերականգնողական փուլը
«Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի խաղին նախապատրաստվող Մոսկվայի «Սպարտակը» նոյեմբերի 19-ին անցկացրել է հերթական մարզումը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է վերականգնողական փուլը, հայտնում է «Սպարտակի» կայքը:
«Սպարտակ» – «Կրասնոդար» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին Մոսկվայում: