ԱՄՆ-ն այժմ հազվադեպ է քննարկումներ ունենում եվրոպական երկրների հետ. Գերմանիայի արտգործնախարար
«Սպիտակ տան որոշումների մասին ավելի շատ իմանում են Twitter-ից և դա փաստում է պաշտոնական ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հաղորդակցման ձևը»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
Նա նաև հավելել է, որ նախկինում ԱՄՆ-ն և եվրոպական երկրները կարևոր որոշումներ ընդունելուց առաջ համատեղ քննարկումներ էին ունենում, ինչն այժմ հազվադեպ է դարձել:
Մաասը ասել է, որ Թրամփից հետո էլ այդ ձևաչափը հավանաբար կշարունակեն պահպանել Ամերիկայի միացյալ նահանգների մյուս նախագահները: