Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով դեսպաններ են կանչվել այդ երկրի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Նիդեռլանդների, Դանիայի դեսպանները, ինչպես նաև և Մեծ Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատարը՝ Ահվազում տեղի ունեցած ահաբեկչությունը քննարկելու:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դեսպաններին մանրամադն բացատրվել է, որ Իրանը հիմնավոր կասկածներ ունի նրանց կառավարությունները թաքցնում են ահաբեկչական կազմակերպության անդամներին, ովքեր մեղավոր են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Իրանական կառավարոըթյունը հիմնավոր փաստարկներ ունի, որ սհաբեկիչները նշված երկրների տարածքում են և կոչ է արել այդ երկրի կառավարություններին ձերբակալել Իրանում ահաբեկչության կազմակերպիչներին: