Խորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները
Վազող տողեր

16 կրկնակի քվեարկության փորձ, 7 քվեարկության գաղտնիության խախտում. ՔԿ-ն ամփոփ տվյալներ է ներկայացնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Քվեարկության գաղտնիության 7 դեպքից երեքով քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերի իրենց էջում հրապարակել են իրենց քվեաթերթիկը:

Դեպքերից մեկով սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն և հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:

Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» և «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:

«2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետևի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին և լարումը բացակայում է:

«Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ և շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս և ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որևէ խոսակցություն, ուղղորդում չի եղել և կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:

Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ և փորձել մասնակցել քվերակությանը:

Հիշյալ երկու դեպքով էլ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: