«Մահացած աղջիկների կոլեկցիոները» հնարավոր է՝ դուրս գրվի հոգեբուժարանից
Հայտնի «մահացած աղջիկների կոլեկցիոներ» Անատոլի Մոսկվինը հնարավոր է դուրս գրվի հոգեբուժարանից: Այս հարցով դատարան է դիմել այն հոգեբուժարանի ղեկավարությունը, որտեղ վերջինս բուժում էր ստանում վերջին շրջանում:
Մոսկվինի պատմությունը հայտնի դարձավ 2011 թվականին, երբ ոստիկանությունը նրա բնակարանում հայտնաբերեց 3-13 տարեկան աղջիկների 26 մարմին: Պարզվեց, որ նա գաղտնի գերեզմաններից հանել է երեխաների մարմինները և բերել իր տուն: Նա ասում էր, որ դրանք իր երեխաներն են, հագցնում էր անկենդան մարմինները, տարբեր միջոցառումներ կազմակերպում նրանց պատվին:
Նաև պնդում էր, որ պատրաստվում էր նրանց վերակենդանացնել: Նա հայտնի լեզվաբան է, գիտի 13 լեզու: Բժիշկների կարծիքով՝ նրա հոգեվիճակը լավացել է և կարող է արդեն անցնել ամբուլատոր բուժման: