Պուտին-Լուկաշենկո բանակցությունները տևել են 6 ժամ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում տևել է մոտ 6 ժամ: Այս մասին նշել է Լուկաշենկոն՝ Մինսկում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նշել է, որ 6 ժամ տևած բանակցությունները ծանր էին, սակայն արդյունավետ: Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ առաջիկայում երկու երկրների միջև ծագած փոքր խնդիրները կլուծվեն:Հավելենք, որ առաջիկայում ևս կկայանա Պուտին-Լուկաշենկո հանդիպում: