Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքը
Հասարակություն

«Դուխովից» բացի, պետք է լինել նաև «խելքով»․ կադրերն ընտրվել են «քայլելու» համար

Համացանցում օրեր առաջ տարածվեց տեսանյութ, որտեղ դրվագ էր՝ վարչապետի՝ Արարատի մարզ կատարած այցելությունից։ Նիկոլ Փաշինյանը հարցնում էր, թե մարզում քանի հեկտար տարածք է ոռոգվում կաթիլային ճանապարհով ու քանի հեկտար ծածկույթ են ապահովում հակակարկտային կայանները։ Ոչ ոք՝ ո՛չ նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ո՛չ գյուղնախարարը, ո՛չ գյուղվարչության ներկայացուցիչներն ու ո՛չ էլ գյուղացիները չկարողացան պատասխանել այս պարզ ձևակերպված հարցին։ Իսկ այս ամենի կուլմինացիան այն էր, որ մարզպետը պատասխանեց, թե մարզում 40 հազար հեկտար տարածք է ոռոգվում։ 

Տեսանյութը դիտելով՝ ոմանք մի կուշտ ծիծաղեցին, ոմանք քննադատեցին, ոմանք էլ պարզապես անհույս թափ տվեցին իրենց ձեռքն, ու ամեն ինչ կարծես մոռացվեց։

Իրականում սա մեր ողբերգությունն է։ Փաշինյանի նշանակած կադրերը մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթում են։ Այս միջադեպն էլ հերթական անգամ փաստեց, որ ոչ ոք իր տեղում չէ։ 

Ավելին չէր էլ կարելի սպասել մի մարզպետից, ում, գյուղացիների խոսքով, խոպաններից բերել, մարզպետ են նշանակել։ Ու երբ այս և սրա նման դեպքերի մասին բարձրաձայնվում է կամ քննադատվում, անմիջապես արձագանքում են, թե հակահեղափոխություն եք անում։ Ի՞նչ հակահեղափոխության մասին է խոսքը, երբ կադրերի մեծ մասը նշանակվել են «քայլելու» համար, և հաշվի չեն առնվել նրա մասնագիտական հնարավորությունները։ 

Սա միակ դեպքը չէ, այլ ընդամենը մի փոքրիկ դրվագ է, որն ի ցույց է դնում կադրային քաղաքականության դառը պտուղները, երբ պաշտոնի նշանակելիս գնահատում են ո՛չ թե մասնագիտությունը, այլ այն, որ նա լավ մարդ է, կամ որ եղել է հեղափոխական շարժման ակունքում։

Այս վիճակը միայն Արարատի մարզում չէ․ պատկերը նույնն է և՛ մյուս մարզերում, և՛ նախարարությունում։

Արմավիրի մարզպետը տատասկը բանջարից չէր տարբերում, նորընտիր նախարարները չեն զիջում մեկը մյուսին իրենց անհեթեթ հայտարարություններով ու որոշումներով, որոնք չեղարկվում են՝ անմիջապես ընդունվելուց հետո։ Էլ չենք խոսում այն կադրերի մասին, որոնք իրենց դիմումների համաձայն, բայց պարտադրված, հեռացան աշխատանքից, քանի որ պարզվեց, որ գործից գլուխ չեն հանում ու չեն գիտակցում, թե որտեղ են հայտնվել։

Եթե այս կադրերի անգրագիտության դեմ բոյկոտեն՝ կասեն, թե սաբոտաժ է, հակահեղափոխության փորձ։

Ինչ վերաբերում է Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա նա էլ հասարակությանը բաժանեց սև ու սպիտակի՝ առանց հասկանալու, որ սպիտակը բոլոր գույների համադրությունն է, այդ թվում՝ սևի։ Ինչպիսի քաղաքապետ կստացվի նրանից, ցույց կտա ժամանակը։

Հարկ է նկատել միայն, որ կադրերի հարցում «դուխովից» բացի, պետք է գործել ու լինել նաև «խելքով»։

NEWSPRESS.am