Հայ կանայք մրցակցում են Ադրբեջանի թիմի հետ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Նոյեմբերի 20-ին կկայանան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրի պարտիաները։
Տղամարդկանց հավաքականը կմրցի Լեհաստանի, իսկ կանանցը՝ Ադրբեջանի հետ։ 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը թիմային 8 միավորով բաժանում է 4-10-րդ տեղերը, իսկ կանանց թիմն ունի 7 միավոր եւ բաժանում է 9-13-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19։00-ին։