Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

«Ցըփ, մի արեգակ բացվեց հայոց աշխարհում»

Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ախր իրոք հրաշք են մեր Երիտները։ Մեկը՝ մյուսից հանճարեղ հրաշքներ են, որոնք կարողանում են չեղած տեղից պրոբլեմ սարքել՝ անգամ չունենալով որևէ դիտավորություն։ Համենայն դեպս՝ ուզում եմ հավատալ, որ այսօր տեղ գտած այս անփութությունը զուրկ է չարամիտ դիտավորությունից։

Երբ Էդուարդ Աղաջանյանին նշանակում էին կառավարության աշխատակազմի ղեկավար, շատերի մոտ տարակուսանք էր առաջացնում, թե ինչպես կարելի է պետական կառավարման ոլորտի թոփ մենեջմենթի այս հաստիքը տրամադրել մեկին, ով DJ-ությունից այս կողմ, որևէ ակնառու բան չէր արել։ Հետո եղավ Մայիսի 28-ը ու նույն Աղաջանյանի աղաղակող ոչ կոմպետենտության ու արարողակարգի մասին գիտելիքներ ի սպառ բացակայության պատճառով, առաջին նման սկանդալը եղավ Արա Բաբլոյանի նկատմամբ։

Թվում էր, թե կարելի է գոնե դրանից հետո հետևություններ անել, մի պահ կտրվել սեփական պերսոնայի վեհության վրա գերադրականացված հիացմունքից ու տուպը նստել-սերտել արարողակարգը և ծառայողական պարտականությունների ցանկը։ Բայց չէ՜, ո՞նց կլինի, իրավիճակ է փոխվել ու ալամ աշխարհը պետք է այդ փոխված իրավիճակին հարմարվի, այդ թվում դրա այն դրսևորումներին, երբ միանգամայն անիմաստ բացթողումներ ու պրոբլեմներ ունենում ենք Երիտների տոտալ ոչ կոմպետենտ լինելու արդյունքում։

Ու այսօր էլ կարող ենք արձանագրել, որ Անկախության օրը, որը կարող էր դառնալ գոնե սիմվոլիկ հաշտեցման ու միասնականության օր, դարձավ հերթական քաղաքական ճգնաժամի առիթ։ Ու ամենն այն պատճառով, որ Երիտներից ամենադիջեյը ու դիջեյներից ամենաերիտը լայաղ չէր արել ճշտել, թե ինչպիսին է հրավերքներ ուղարկելու կարգը։ Փոխարենը, Երիտները լավ կրեաԾիվ լուծումներ գտել են՝ սելֆիներ Երիտների հետ, աշխատասեղանը հրապարակի մեջտեղը տնկացրած ասուլիս տալ, և այլն։ Հավանաբար՝ կրեակլների մյուս հանգրվանը հրապարակում իշաոտնուկ դնելն ու պիպետկեք բաժանելն է, մանավանդ, որ վերջինների այլընտրանքային կիրառման հարցում խիստ կոմպետենտ կադրերի պակաս Երիտների շրջանակում չկա։

Հարցը մենակ Աշոտյանով չի սահմանափակվում, ոչ էլ քաղաքական ուժերով։ Նույն անփույթ մոտեցումը եղել է բազմաթիվ այլ մարդկանց ու միավորների նկատմամբ, ինչը վիրավորել է շատերին, իսկ սրանք էլ էլ ավելի զավեշալի լուծում էին գտել ու առավոտվանից զանգելով են սկսել հրավիրել՝ ում հասցնում են ճարել։

Հ․Գ․ Եթե էթիկետի ու կոմպետենցիայի բացակայությունը խանգարում է աշխատանքիդ պատշաճ կատարմանը, իսկ դա էլ խանգարում է պետությունում առողջ մթնոլորտ ունենալուն, ապա ո՞րն է քո՝ պետական համակարգում պատասխանատու պաշտոն ունենալու իմաստը։ Ինչպես ասում էր դասականը․ «ցըփ, մի արեգակ բացվեց հայոց աշխարհում»։

Հ․Գ․Գ․ Այ մարդ՝ դուք ու ձեր կադրերը, պաշտոններն էլ ձեզ փեշքեշ, բայց սիրելի «դասակա՛ն», կլինի՞ գոնե այնպիսի «արեգակներ» բացեք, որ հայոց լեզվի գոնե տարրական գիտելիքներ ունեն։ Եթե ուզում եք, կարող եմ լավ մասնագետի կոնտակտներ տալ՝ գնան ու պարապեն։