Մադրիդի «Ռեալ»-ից մինչև հայրություն՝ 19 տարեկանում․ 5 փաստ՝ Նեյմարի մասին, որ քչերին է հայտնի
Որքան էլ աշխարհը քննադատում է բրազիլացի Նեյմարին, այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ վերջին տարիներին բրազիլացի ամենահայտնի ֆուտբոլիստը։
Նեյմարը փորձում է անել ու կրկնել այն, ինչ ժամանակին անում էր իր մյուս կախարդ հայրենակիցը՝ Ռոնալդինյոն։
Ներկայացնում ենք 5 փաստ Նեյմարի մասին, որ քչերին է հայտնի։
1․14 տարեկանում Նեյմարը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»-ի ակադեմիա, սակայն ընտանիքին կարոտելու պատճառով վերադարձավ հայրենի Բրազիլիա։
2․ Նեյմարը պարտադիր շաբաթը մեկ անգամ այցելում է եկեղեցի։
3․ 2013 թվականին Նեյմարը նկարահանվեց «Կյանքը սեր է» ֆիլմի մի քանի կադրերում։
4․ Նեյմարը հայր է դարձել 19 տարեկան հասակում։
5․ Նեյմարն ունի կազմակերպություն, որտեղ նրա հետ միասին ղեկավար է նաև բրազիլացի լեգենդ Ռոնալդոն։