Քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ հետևել են Դինքի սպանությանը
Հրանտ Դինքի սպանության պահին մարդասպան Օգյուն Սամասթին հետևել են քաղաքացիական հագուստով 6 ոստիկան։
Այս մասին գրել է թուրքական Milliyet-ը։
Հրանտ Դինքի սպանության օրը մինչեւ իսկ սպանության պահը Օգյուն Սամասթին հետեւել են քաղաքացիական հագուստով 6 ոստիկաններ։ Նրանցից 6-ը ֆիքսվել են փողոցներում ու խանութների անվտանգության տեսախցիկների կողմից։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը ևս նշել էր, թե Դինքի սպանության պահին տարածքում հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել, ովքեր հետևել են Դինքի սպանությանը։