Ինչ էր կատարվում 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում, երբ Արամ Մանուկյանն ընթերցեց անկախության հռչակագիրը (տեսանյութ)
Վաղը Հայաստանում տոն է՝ Անկախության տոնը։ Շատերի համար անկախության գործընթացը թվում է պարզ, ոչ այդքան դժվար գործընթաց։ Սակայն բավական է հասկանալ, որ 1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, հետո արցախյան պատերազմն ու արդյունքում՝ անկախություն։
Անկախության գործընթացն սկսվել էր 1990 թվականից։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր՝ Հայաստանի անկախության մասին, որի համաձայն՝ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։
Խորհրդարանը որոշեց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 միլիոն 43 հազար մարդ, «այո» ասաց անկախությանը։
1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Իսկ թե ինչ էր կատարվում Հայաստանում Գերագույն խորհրդի հռչակագրից հետո՝ կարելի է դիտել տեսանյութում։