Ֆրանսիայում վտարել են Էմանուել Մակրոնի օգնականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին օգնական Ալեքսանդր Բենալայիին վտարել են Ելիսեյան պալատից այն բանից հետո, երբ լուրեր տարածվեց, որ նա ծեծել է մայիսմեկյան բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս միջադեպը լուրջ հարված էր նաև երկրի ղեկավարի հեղինակության համար:
Ալեքսանդրը համաձայն չէ բոլոր կողմերից հնչող քննադատությունների հետ և պնդում է, որ միջադեպը ընդդիմադիրների և լրատվամիջոցների սադրանքի արդյունք էր: Նրա խոսքով՝ սադրանքն ուղղված էր ոչ թե իր, այլ նախագահ Մակրոնի դեմ: