Բրիտանական ռեստորաններից մեկում անհայտ պայմաններում թունավորվել են ամուսիններ
Բրիտանական մամուլը հրապարակել է Սոլսբերիի ռեստորաններից մեկում դեռևս չճշտված հանգամանքներում թունավորված անձանց անունները:
Ըստ հրապարակված տվյալների՝ թունավորված անձինք են 30-ամյա ռուս (այժմ Իսրայելի քաղաքացի) Աննա Շապիրոն և նրա ամուսինը՝ 42-ամյա բրիտանացի Ալեքս Քինգը:
Ինչպես պատմել է Աննա Շապիրոն, իրենք ընթրելիս են եղել ռեստորանում, հանկարծ ամուսինը վատ է զգացել և գնացել զուգարան, որոշ ժամանակ անց Աննան գնացել է ամուսնու հետևից և նրան հայտնաբերել զուգարանի հատակին՝ անգիտակից:
Կարճ ժամանակ անց վատացել է նաև Աննայի ինքնազգացողությունը: Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ հաստատվել է, որ նրանք թունավորվել են, սակայն դեռ չկա եզրակացություն թունավորման պատճառի վերաբերյալ: