Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Դատարանի նպատակն էր հարստահարել մարդուն. իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

«Շատ կարևոր է՝ երկրում ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքները: Դա կատարվում է բացառապես դատարանում՝ իրավական պետությունների պարագայում:

Հայաստանում այդ վստահությունը դատարանների նկատմամբ հեղափոխությունից հետո անգամ գոյություն չունի: Մենք տեսնում ենք այդ իրավիճակը տարբեր նախարարությունների առաջ խմբված մարդկանց տեսքով: Դատական համակարգի կայացած լինելու պարագայում այդ մարդիկ չէին հայտնվի նախարարությունների առջև, չէին ողողի դրանք իրենց բողոքներով, այլ կվիճարկեին իրենց խնդիրները դատական մակարդակով:

Տեղի է ունեցել երկրում փոփոխություն, սակայն դատական համակարգը մնացել է նույնը՝ նույն անվստահությունն է տիրում դատական համակարգի նկատմամբ: Եվ կարելի է ասել՝ ինչու:

Այդ ամբողջ համակարգը ձևավորվել է նախկին վարչախմբի կողմից, և դա հստակ նպատակ է ունեցել. մարդուն դիտարկել՝ որպես եկամտի աղբյուր, հարստահարել նրան, նրան տարբեր խնդիրների մեջ գցելով՝ նրանից շահույթ ակնկալել, և կոռուպցիոն մեխանիզմներով հասցնել մինչև այն անձը, որից կախված է եղել դատական համակարգը:

Եվ այժմ, երբ հայտարարվում է, որ մենք որևէ ճնշում չենք գործադրելու դատարանների վրա, և դատարանն ազատ է որևէ որոշում կայացնելու, մենք միևնույնն է, տեսնում ենք, որ այդ սխեմաների կապերը չեն խախտվել: Վերջին իրադարձություններն էլ ապացուցեցին, որ դատարանը կարող է կայացնել մի վճիռ, որը հանրային վստահության տեսանկյունից խնդիր ունի: Այսինքն, դատարանը շարունակում է այդ կապերի մեջ լինել:

Ինչպիսի համակարգ է գործել և ինչպիսին է այժմ մնացել. գոյություն են ունեցել երեք խմբի դատավորներ: Առաջին խմբում եղել են ամենաանվստահելի, ամենակախված դատավորները, որոնց միշտ վստահվել են քաղաքական դատավարությունները: Մենք շատ հաճախ ականատեսն էինք լինում, երբ նույն դատավորի բարձրագույն քննությամբ անցնում էին գործերն այն մարդկանց, որ հետապնդվում էին, թակարդվում էին իրենց քաղաքական հայացքների համար, և նույն դատավորներն էին, նույն վկաները՝ անընդհատ նույն խումբն էր նմանատիպ գործերում: Կայացվում էին վճիռներ, որ հանրային բավական լուրջ ընդվզում էին արթնացնում:

Երկրորդ խումբն այն դատավորներն էին, որ ազատության ինչ-որ չափաբաժին ունեին, սակայն կարևորագույն գործերում, որ կապված էին քաղաքական դատավարությունների, որոշ տնտեսական բնույթի գործերի հետ, նրանք անպայման խորհրդակցում էին նշված բարձրագույն անձի հետ:

Երրորդ խումբ դատավորները, այնուամենայնիվ, անկախ էին, և ամենաչսիրվածն էին: Նրանց ոչ մի հանրային կարևորության գործ չէր վստահվում:

Այդ ամենի մասին եղել են բազմաթիվ զեկույցներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որ բավական աղմուկ առաջացրեց 2013թ.: Այդ զեկույցի հիման վրա կարելի էր պատկերացում ունենալ, թե ինչպես են կազմվում դատավորների այդ երեք խմբերը, և ինչպես են ձևավորվում այդ կոռուպցիոն ռիսկերը որոշակի սխեմաներով, և այնուամենայնիվ, հենվելով այդ անկախ, թիրախավորված, մերժված անկախ դատավորների վրա՝ ինչ-որ հնարավոր տարբերակներով կայացնել անկախ դատական համակարգը:

Կա ևս մի ճանապարհ՝ անցումային արդարադատությունը: Այստեղ ևս թիվ մեկ խնդիրը հանրության վստահության հաստատումն է (երբևէ այն չի եղել, որ ես հնարավարություն ունենայի օգտագործել «վստահության վերականգնում» արտահայտությունը)»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ