Նավթի գներն աճել են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գների աճ է գրանցվել։ Այս մասին վկայում են սակարկությունների արդյունքները։
Մասնավորապես Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.13 տոկոսով եւ կազմել 44.31 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումներն աճել են 0.05 տոկոսով եւ կազմել 40.59 դոլար մեկ բարելի դիմաց։