Ռակիտիչ. Եթե Մեսսին չէ լավագույնը, ապա դա պետք է լինի Մոդրիչը
«Բարսելոնա»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ասել է, թե ում է համարում նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող:
«Եթե կա անհատական մրցանակ, որը Լիոնել Մեսսին չի կարող նվաճել, ապա կասկած չկա, որ այս մրցաշրջանում դա պետք է նվաճի Լուկա Մոդրիչը: Ինձ չէր զարմացնի, եթե նա հաղթեր մեծ քանակությամբ ձայներով: Սա նրա տարին էր, և ես իսկապես ուրախ եմ նրա համար: Եթե Մեսսին չէ լավագույնը, ապա հաստատ Մոդրիչն է»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 2017/18 մրցաշրջանում Մոդրիչը Մադրիդի «Ռեալ»-ի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Ամռանը Լուկան Խորվաթիայի հավաքականի հետ հասավ Աշխարհի առաջնության եզրափակիչ և ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Օգոստոսի վերջին ՈւԵՖԱ-ն նրան ճանաչեց ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: