Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելով կամ որևէ գործողություն անելով․ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին զարմացրեց լրագրողների հարցը, թե ի՞նչ «ռեյդեր» է իրականացնում ոստիկանությունը։

Լրագրողները հիշեցրին ոստիկանապետին, որ մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց «ռեյդ» անել և 2 ժամվա ընթացքում ասֆալտին պառկեցնել բոլոր օլիգարխների թիկնապահներին։

Հարցին, թե ինչո՞ւ ուշացրին հրամանի կատարումը երկու ժամից, Օսիպյանը պատասխանեց․ «Բայց ո՞վ ասաց՝ ուշացրինք, բայց դուք ի՞նչ գիտեք՝ մենք ինչ ենք արել, որ ուշացրինք։ Եվ ես ձեզ ասում եմ՝ վարչապետի ցանկացած կարգադրություն անմիջապես կատարում ենք»։

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա Վալերի Օսիպյանը դրանց մասին չցանկացավ խոսել՝ գաղտնիությունից ելնելով։

Թե ինչ փուլում են գաղտնալսված հեռախոսազրույցի արդյունքները, և արդյոք հայտնաբերվել են այն տարածողները՝ Օսիպյանը չգիտի, տեղյակ չէ։

Կրկին անդրադառնալով «ռեյդեր»-ի հետ կապված թեմային` լրագրողները փորձեցին ճշտել՝ ինչպես են վարվում ոստիկանները՝ մարդկանց ասֆալտին պառկեցնելուց հետո։

-Պարո'ն Օսիպյան, ի՞նչ եք անում, պառկեցնում եք ասֆալտին, նկարում եք, ցուցադրում են, հետո բաց եք թողնում` գնա՞ն։

-Եթե ուշադիր լինեք, ոստիկանությունը մշտապես այդ գործողությունն արել է։ Ոստիկանությունը ո՛չ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու գետնին պառկեցնելով, պատին դեմ տալով կամ որևէ գործողություն անելով, այլ ուղղակի այդ մարդկանց մոտ լինում է զենք, իսկ զինված քաղաքացին վտանգավոր է, և մենք պետք է հայտնաբերենք դա և պարզենք, թե օրինակա՞ն է զենքը, թե՞ ոչ և ինչ նպատակով է օգտագործվել։

-Պարոն Օսիպյան, կարծում եք՝ պարզելու համար, թե մարդու մոտ զե՞նք կա, թե՞ չկա, պարտադի՞ր է նրան գետնին փռելը։

-Իսկ եթե անձի մոտ զենք կա, ո՞նց մոտենանք։ ԱՄՆ-ում միայն երթևեկություն խախտելու համար մոտենում է ոստիկանը, ձեռքը դնում զենքին և ասում, որ վարորդը կատարի իր հրահանգները։

-Քանի՞ անգամ է վարչապետը Ձեզ հարթակից հրապարակավ հանրության մոտ հրահանգներ տվել, և արդյոք ոստիկանապետին նման ձևով հրահանգելու համար դա պատշա՞ճ ձև է։

-Կարծում եմ՝ վարչապետի հրահանգները բոլորն օրինական են։

-Արդյոք այս ամենը շոու չէ՞․ բոլորն այն կարծիքին են, որ թե՛ ձեր քայլերը, թե՛ վարչապետի հրահանգները, բոլորը շոու են և մամուլն այդպես էլ գրում է՝ «ռեալիթի» շոու։

-Շոուի ձևեր կան, բայց ես դրանցով չեմ առաջնորդվում։ Բոլորն ամեն կերպ փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, բայց վստահեցնում եմ՝ ոստիկանությունը երբևիցե նման ձևով չի աշխատել, ինչպես այսօր է աշխատում։