Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն

«Ռեժիմը խուճապի մեջ է»

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի ժողովուրդ,

Ամբողջությամբ այլ թեմայի մասին էի ուզում խոսել: Խնդիրները շատ են, բարձրաձայնելու հնարավորությունը՝ քիչ: Բայց այսօրվա սկանդալային ձայնագրությունը փոխեց օրակարգը: Փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում և ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ որ խոսում են գործի հանգամանքների կամ «սրան-նրան» բռնելու մասին: «Սրան-նրան» արտահայտությունն իմը չէ, և կարծում եմ, որ մեր գործընկերների ջանքերը թե ասուլիսին, թե այս դահլիճում վկայում են հին՝ ՀԱԿ-ի, այսպես ասած «լևոնական» բանաձևի մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է:

Իրականությունը փորձում են կոծկել երկու ձևով: Կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել: Այսօր ՀՔԾ պետը փորձեց սենսացիաներ բարձրաձայնել. անգամ եթե Քենեդու սպանողի անունը տար, մենք այդ թեմայից չենք շեղվելու, չենք մոռանալու: Այլ հարց է, թե ի դեպ, որքանով է խախտվել նախաքննության գաղտնիքը: Կարծում եմ իրավաբանները պետք է զբաղվեն այսօրվա ՀՔԾ պետի հայտարարությունների իրավաչափության հետ: Թեման շեղելու մյուս ձևը՝ կոռուպցիայի դրոշակը բռնելն ու ծածանելն է, դրա քավորն էլ վարչապետն է: Ինչ լինում է, պարոն վարչապետը ասում է՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Ի՞նչ կոռուպցիա, տղերք, այդ ձայնագրության մեջ ոչ մի անգամ կոռուպցիա բառը չկա, թալան բառը չկա, մարդասպան բառը չկա, դուք ինչի՞ մասին եք խոսում: Ինչի տեղ եք դրել այս հասարակությանն ու ժողովրդին, որի մի մասը, մեծ մասը դեռ Ձեզ հավատում էր: Ինչպես ռուսն է ասում, շատ ակտուալ է ռուսերեն այսօր, «Мы про Ивана, вы про балвана»:

Ասում ենք Մոսկվայի հետ լավ չեք աշխատում, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Թրամպի հետ հանդիպում չի լինելու, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Եվրոպական միության հետ չեք կարողանում աշխատել, ասում եք՝ թալանի դեմ ենք պայքարում: Ասում ենք ներդրումները նվազել են, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք սննդամթերքը թանկացել է, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, խաղողի մթերման պրոբլեմ կա, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Սևանի հետ կապված ինչու՞ լուծում չեք գտել, քան մերը, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Առաքելական եկեղեցու դեմ այս արշավն ինչու՞ եք խրախուսում, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Կարծում եմ որ տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը բացարձակս կապ չունեն: Դա ուրիշ հարց է ընդհանրապես, թե կոռուպիցայի դեմ դուք ոնց եք պայքարում և ինչպես եք վհուկների որսը վերածել կոռուցպիայի դեմ պայքարի: Դա առանձին թեմա է, մի գեղեցիկ օր դրա մասին մանրամասն, այդ թվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում մեր Կառավարության ստանձնած պարտավորությունների մասին կխոսեմ:

Վերջում մեկ առաջարկություն. կարծում եմ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է օգտնվեն Սահմանադրության համապատասխան 114 հոդվածից և հրավիրեն հրատապ թեմայով քննարկում այս հարցի առնչությամբ: Կամ 108 հոդվածով ստեղծեն Քննիչ հանձնաժողով և քննարկեն ամեն ինչ, այո՛, ինչպես է ձայնագրվել հարցից սկսած, ինչու իմ երկրի ԱԱԾ ղեկավարը պաշտպանված չէ հարցից սկսած՝ վերջացրած, թե ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացների մեջ»: