Ռուս-բրիտանական «բախումը» շարունակվում է․ Մարիա Զախարովան խոսել է
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Մեծ Բրիտանիայի կողմից հնչեցված մեղադրանքները, որով վերջինս պնդում է, որ Ռուսաստանն առնչություն ունի Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման դեպքի հետ:
Նա մասնավորապես ասել է, որ պաշտոնական Լոնդոնը պրովոկացիայի է ենթարկում Ռուսաստանին և ասել է, որ ապատեղեկատվություն են այն լուրերը, թե Սկրիպալին և նրա աղջկան թունավորած անձը պաշտոնական Ռուսաստանի հետ կապ ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնը հրապարակել էր Սկրիպալին ենթադրաբար թունավորողների նկարները, իսկ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ նրանք Ռուսաստանի հատուկ գործակալներ են: