Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

«Առանց Արթուր Ասատրյանի դժվար է, բայց նրա բարեգործությունները շարունակվում են»․ Էջմածնի մարզադահլիճը Դոն Պիպոյի խոստումն էր (ֆոտո)

Էջմիածնի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում բացվեց գեղեցիկ կահավորված ու ամբողջովին նորոգված մարզադահլիճ։

Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսի 1-ին և ավարտվել օգոստոսի 31-ին։ 3 ամսվա ընթացքում նորոգվել են մարզադահլիճը, սանհանգույցը, տեղադրվել են ժամանակակից լոգարաններ (կաբինաներ), մասամբ վերանորոգվել և նաև ձեռք է բերվել ամբողջովին նոր գույք։

Այս ամենն իրականացվել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, որի համար ծախսվել է շուրջ 20 մլն դրամ։

Նախաձեռնությունը եղել է հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանինը, ով հայտնի է Դոն Պիպո անունով։ Նա, ամիսներ առաջ տեսնելով մարզադահլիճի անմխիթար վիճակը՝ խոստացել է արձակուրդների ընթացքում վերանորոգել այն ու որպես սեպտեմբերմեկյան նվեր՝ մատուցել երեխաներին։

Ու թեև այդ ընթացքում Արթուր Ասատրյանը կալանավորվեց ու մինչ օրս, ինչպես նրա փաստաբանն է նշում, կալանավայրում գտնվում է անօրինական հիմքով, սակայն նրա սկսած գործը հասցվել է ավարտին, քանի որ դա մարզիկներին ու նրանց ծնողներին տրված խոստում էր։

Հիմնադրամի նախագահի օգնական Լևոն Ավետյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև դժվար էր առանց Արթուր Ասատրյանի, և նրա հետ որևէ կապ չկար գործի ընթացքը ներկայացնելու համար, սակայն հաջողվեց։

«Հիշում եմ՝ ինչպես Արթուր Ասատրյանի և քաղաքացիների հանդիպման ժամանակ մարզիկների ծնողներն ասացին, որ շատ վատ պայմաններ են: Քանի որ Արթուր Ասատրյանը սպորտսմեն է, փորձում է Էջմիածնում և հարակից գյուղերում իր լուման ներդնել սպորտի զարգացման գործում՝ մարզական ակումբներ ու դահլիճներ ստեղծելով, որպեսզի պատանիները կարողանան զբաղվել սպորտով»,- ասաց Լևոն Ավետյանը։

Սա արդեն երկրորդ դպրոցն է, որտեղ «Արթուր Ասատրյան» հիմնադրամը վերանորոգում է մարզադահլիճը։ Լևոն Ավետյանի խոսքով՝ ցուցակում էլի նմանատիպ դպրոցներ կան, և ըստ առաջնահերթության ու կարիքի գնահատման, վերանորոգվելու են բոլորը. դա հենց Ասատրյանի ծրագիրն է։

«Առանց Արթուր Ասատրայնի դժվար կլինի, քանի որ գործ սկսելուց առաջ և դրա ընթացքում նրա հետ խորհրդակցում ենք՝ կապված ձևավորման հետ․ նա հետաքրքիր լուծումներ էր առաջարկում։ Այս պահին նաև խաղահրապարակների կառուցման աշխատանքներ են ընթանում։ Իհարկե, առանց նրա այդ աշխատանքները ոչ մի օր չեն կանգնել, բայց մի քիչ դժվարանում ենք, քանի որ ծրագրերն ու անելիքները շատ են»,-ասում է Լևոն Ավետյանը։