Մադրիդի «Ռեալ»-ը նախապատրաստում է նոր մեգատրանսֆեր
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախապատրաստում է նոր մեգատրասնֆեր։ Եթե մինչ այս պահը Պերեսը թիրախավորել էր Նեյմարին ու Մբապեին, ապա հիմա պարզ դարձավ, որ նրա թիրախում մադրիդյան մեկ այլ թիմի՝ «Աթլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն է։
Պարբերականները նշում են, որ այս տրանսֆերային հարցով զբաղվում է անձամբ Պերեսը։
Ընդգծենք նաև, որ Գրիզմանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Բարսելոնա»-ն, սակայն թիմը մերժում ստանալով Գրիզմանից՝ դադարեցրեց իր հետաքրքրությունը։