Կրակոցներ ԱՄՆ-ում․ անծանոթի արձակած կրակոցների հետևանքով կա 10 տուժած
Ավելի քան 10 մարդ է վիրավորվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Բերնարդինո քաղաքում հնչած կրակոցներից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կրակոցները տեղի են ունեցել կիրակի առավոտյան։ Բնակելի շենք ժամանած ոստիկանները տեղում հայտնաբերել են 10 տուժած քաղաքացու։ Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ տուժածներն այժմ գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Կրակը բացել է անծանոթ մարդ։ Առայժմ ոստիկանները փորձում են պարզել հանցագործության հանգամանքներն ու մոտիվները։ Ձերբակալվածներ առայժմ չկան։