Կրակոցներ Մոսկվայի մետրոյում․ զոհվել է 1 ոստիկան
Մոսկվայի մետրոյում ոստիկանին սպանած տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru-ից։
Այն, որ հանցագործը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայտնել է հանցագործին բռնած անվտանգության աշխատակիցը։ Նա մասնավորապես նշել է․ «Ձերբակալության ժամանակ նրա խոսքերն անհամապատասխան էին և նա կատարում էր ոչ նորմալ շարժումներ։ Նա նմանվում էր ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդու»։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում։ Մետրոյում ծառայություն իրականացնող ոստիկանը ցանկացել է ստուգել Նուրլան Մուրատովի փաստաթղթերը, և այդ ժամանակ Նուրլանը վերցրել է ոստիկանի ատրճանակն ու կրակել նրա վրա։
Արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ոստիկանը։ Հանցագործը կրակելուց հետո նստել է մետրոն, սակայն շատ երկար գնալ նրան չի հաջողվել։