«Ողջունում ենք շփման գիծը հատած հայ զինվորի փոխանցումը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-ի էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հայ զինվորի փոխանցման հարցին:
«Մենք ողջունում ենք շփման գիծը հատած հայ զինվորի փոխանցման՝ Ադրբեջանի մարդասիրական քայլը»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք. ԼՂՀ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը նախօրեին վերադարձվել է Ադրբեջանից: Երիտասարդն ադրբեջանական կողմում էր հայտնվել 2015 թվականի մարտի 22-ին: Խախտելով միջազգային իրավունքի դրույթները՝ ադրբեջանական կողմն Անդրանիկ Գրիգորյանի հետ հարցազրույց էր հրապարակել: Ղարաբաղյան կողմն այն շինծու էր անվանել: