Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ՀՀ ԱԽ քարտուղարի օգնականը և դեսպաններ մասնակցել են ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսին (ֆոտոշարք)

2018թ. օգոստոսի 17-ից 21-ը ք. Ծաղկաձորում (ՀՀ) անցկացվել է «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված, արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսը` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի, Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի օժանդակությամբ:

Կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, որոնք հանդիսանում են Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին մասնակիցներ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայ-Ռուսական համալսարանից (ՀՌՀ), Արցախի պետական համալսարանից, Հետսովետական ուսումնասիրությունների կենտրոնից, Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնից, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամնից, Մոլդովայի երիտասարդ փորձագետների միությունից, ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայից, Պ.Ա. Ստոլիպինի անվ. Պովոլժյայի կառավարման ինստիտուտից, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայից, Ռուսաստանի մաքսային ակադեմիայից:

Կոնֆերանսի լիագումար նիստին մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Զեկույցներով են հանդես եկել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Արմինե Մարգարյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի նախագահ Նորայր Դունամալյանը:

Իր ելույթի ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր պետությունների, անվտանգության և միջպետական հարաբերությունների հարցում լայն իմաստով պարզ է և ակնհայտ:

«ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր պետությունների, նրանց անվտանգության և փոխհարաբերությունների համար լայն իմաստով պարզ և ակնհայտ է ձեզ համար, այլապես դուք այստեղ չէիք գտնվի: Այդ պատճառով ես չեմ խոսի թեմայի արդիականության մասին: Այս կոնֆերանսը խորը գործնական բնույթ է կրում, Կազմակերպության հիմնական, կանոնադրական մարմինների գործունեության օրինակով նրա աշխատանքի մեխանիզմին ծանոթանալուն է ուղղված»,- նշել է Կոպիրկինը:

Ըստ դեսպանի` այս հարցերն ուսումնասիրելով, միջոցառման մասնակիցները հնարավորություն կստանան է՛լ ավելի խորը հասկանալ այն խնդիրները, որոնց առնչվում է ՀԱՊԿ-ը մեր ընդհանուր շահերը պաշտպանելու գործում:

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ տվյալ միջոցառումը լավ հնարավորություն է հանդիսանում որոշ ժամանակով կտրվել հրատապ խնդիրներից և մասնակիցների ուշադրությունը սևեռել ՀԱՊԿ գործունեության և պաշտպանության խորացման վրա:

«Վստահ եմ, որ այսօրվա և հետագա քննարկումների արդյունքում բազմաթիվ հարցեր, որոնք կան, պարզ կդառնան ու հետին պլան կմղվեն: Եվ կառուցողական առաջարկներ կմշակվեն, որոնք կօգնեն ՀԱՊԿ-ի գործունեությունն ու անդամ-պետությունների միջև փոխհարաբերություններն էլ ավելի արդյունավետ դարձնել: Եվ, ամենակարևորը՝ կբարձրանա մեր քաղաքացիների տեղեկացվածությունը այս կարևոր կառույցի մասին, որ որոշակի անորոշության գոտիներ, ավելորդ հարցեր, որոնց պատասխանները պարզ են և որոշ դեպքերում անգամ պարզունակ, չառաջանան»,- հայտարարեց Նազարուկը:

Միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանում Ղազախստանի դեպսան Թիմուր Ուրազաևը վստահություն է հայտնել, որ նման միջոցառումը նպաստում է ՀԱՊԿ-ի առջև դրված, և, ցավոք, հասարակության լայն շրջանակների համար ոչ միշտ հասկանալի նպատակների և խնդիրների ճիշտ ընկալմանը:

«Սա, իմ կարծիքով` շատ լավ նախաձեռնություն է: Առաջին հերթին, որովհետև նման կոնֆերանսերը նպաստում են Կազմակերպության առջև դրված նպատակների և խնդիրների ճիշտ ընկալմանը, որոնք, ցավոք, ոչ միշտ են պարզ և հասկանալի հասարակության լայն շրջանակներին, այլ ոչ միայն մասնագետներին: Երկրորդը` Ղազախստանը նախագահություն է ստանձնել ՀԱՊԿ-ում, և դա լավ հնարավորություն է` էլ ավելի լայն տարածել մեր նպատակների մասին տեղեկատվությունը»,- ասաց Ուրազաևը:

Նա նաև կոչ է արել կոնֆերանսի մասնակիցներին շատ մտացված մոտենալ բոլոր ծրագրային փաստաթղթերին և այն գործնական քայլերին, որոնք արվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ խնդիրների ճիշտ ընկալումը հնարավորություն է տալիս խուսափել չմտածված և կտրուկ քայլերից, որովհետև ցանկացած քայլ, որը սխալ է ընկալվելու գործընկերների կողմից, ինքնաբերաբար հանգեցնելու է արդյունավետության նվազմանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Արմինե Մարգարյանն, իր հերթին, նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավորություն է ստեղծված բարելավել մեր հնարավորությունները և կարողությունները տարբեր հարցերում, և ՀԱՊԿ-ն այդ առումով մեծ ներուժ ունի:

«Վստահ եմ, որ այս լսարանում բոլորը քաջատեղյակ են, որ Կազմակերպությունը կառուցված է տարածաշրջանային սկզբունքով, առկա է հավաքական անվտանգության երեք տարածաշրջան, որոնցում օբյեկտիվորեն մարտահրավերները և սպառնալիքները տարբեր են թե՛ բովանդակության առումով և թե՛ խորության տեսանկյունից: Եթե հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության համար առաջնային է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու խնդիրը, ապա Կենտրոնասիական տարածաշրջանի մեր դաշնակիցների համար առաջնահերթ է Աֆղանստանից բխող սպառնալիքների և մարտահրավերների չեզոքացումը, ծայրահեղականության, ահաբեկչության և նարկոտրաֆիկի դեմ պայքարը: Իր յուրահատկություններն ունի նաև արևելաեվրոպական տարածաշրջանը: Այս համատեքստում, օբյեկտիվորեն տարբեր հավաքական անվտանգության տարածաշրջանների պետությունների տեսլականները և մոտեցումները կազմակերպության հետագա զարգացման վերաբերյալ չեն կարող լինել նույնը, քանի որ, անվտանգության ապահովման գործում յուրաքանչյուր անդամ պետություն հաճախ ունենում է իր ուրույն հիմնախնդիրը, օրակարգը և ջանքեր է գործադրում դրանք բոլորի կողմից լսելի դարձնելու և հնարավորինս լուծումներ ստանալու ուղղությամբ:

Ըստ այդմ, մենք՝ դաշնակիցներս, չենք կարող ունենալ մեկ և անբեկանելի դիրքորոշում հարցերի վերաբերյալ, սակայն վստահաբար կարող ենք ամրապնդել ընդհանուր հայտագրի գալու մեր կարողությունն ու ունակությունը: Եվ հենց այս տեսանկյունից, ՀԱՊԿ-ը, որի շրջանակներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով դեռևս զգալի ներուժ ունի, որի մասին վկայում են Կազմակերպության շրջանակներում վերջերս ընդունվող փաստաթղթերը», - նկատեց Ա. Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրական գնահատեց նման կոնֆերանսի անցկացումը և ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի գործունեության մասին հասարակության շրջանակներում տեղեկությունների ավելի լայն տարածման նպատակով:

ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը նշեց, որ այս միջոցառումը էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում հավասարակշիռ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ փորձելով զարգացնել հարաբերություններ նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, իսկ վերջին տարիներին նաև Չինաստանի հետ:

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքի առկայության, և վերջինիս կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ իրականացվող բացահայտ թշնամական քաղաքականության պայմաններում Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդ դերակատարների հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով վտանգել Ռուսաստանի հետ իր ռազմավարական դաշինքը», - նկատեց Բ. Պողոսյանը:

«Հանրային դիվանագիտության կենտրոնի» նախագահ Նորայր Դունամալյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումն ունի երեք հիմնական գործառույթ: Առաջինը՝ հարաբերությունների ամրապնդումն է և ճշգրտումը փորձագիտական հանրության համար:

«Այստեղ, փորձի փոխանակման հետ մեկտեղ, մեծ կարևորություն է հաղորդվում գործընկերների, փորձագետների հետ քննարկմանը նոր գաղափարների շուրջ»:

Երկրորդը՝ ռեալ և հնարավոր սցենարների համադրումը դիվանագիտական խաղի շրջանակներում ուղղված են որոշ վտանգների և սպառնալիքների կանխատեսմանն ու կանխարգելմանը: Եվ երրորդը՝ որոշում կայացնելու գործընթացը ցույց է տալիս Կազմակերպության գործունեության շրջանակներում բոլոր առավելությունները և թերությունները:

«Այսպիսով, պետք է աշխատել այն ուղությամբ, որ միջոցառման արդյունքներն ունենան իրենց հետագա ազդեցությունն ակադեմիական և գործնական ոլորտներում, դառնալով ևս մեկ շրջան մասնակիցների պրոֆեսիոնալ զարգացման գործընթացում»,- եզրափակեց Ն. Դունամալյանը: